ՀՀ նախագահի հրամանագիրը Վ. Է. Լեոնովիչին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Բնապահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Էդմոնդի ԼԵՈՆՈՎԻՉԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով: