ՀՀ նախագահի հրամանագիրը Ս. Մ. Սահակյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երգարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար երգահան Սերգեյ Մկրտիչի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով: