Հայաստանի խորհրդարանը մի շարք օրինագծեր է հաստատել
Մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատել են օրենսդրական փոփոխություններն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում:
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել: Դրանց թվում.
Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 116, միաձայն),
Հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը («կողմ»՝ 117, միաձայն):