Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 նոր դեպք, ապաքինվել է ևս 35 մարդ. Ընդհանուր առմամբ՝ մայիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 7774 դեպք
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 նոր դեպք, ապաքինվել է ևս 35 մարդ:
Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 7774 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 53678 (վերջին մեկ օրում՝ 1124):
Փաստացի այս պահին բուժվում է 4377 անձ (մեկ օրում ավելացել է 325-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 3255 անձ (վերջին մեկ օրում՝ 35 մարդ):
Ընդհանուր առմամբ, 98 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Եվս 5 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է: