Մոլդովան վերացրել է միջազգային ավտոբուսային եւ երկաթուղային հաղորդակցման արգելքը
Մայիսի 26-ին Մոլդովան վերացրել է միջազգային ավտոբուսային եւ երկաթուղային հաղորդակցման արգելքը, որը կասեցվել էր կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Հանրային առողջության ազգային հանձնաժողովի համապատասխան որոշումը երեքշաբթի իր ֆեյսբուքյան էջին հրապարակել է վարչապետ Իոն Կիկուն:
«2020 թվականի մայիսի 26-ից վերսկսվում է միջազգային ուղեւորատար երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը՝ վարակի կանխարգելման եւ վերահսկման միջոցառումների խիստ պահպանմամբ»,- նշվում է փաստաթղթում: Նշվում է, որ ուղեւորները պետք է ռեսպիրատորներ կրել, մուտքի մոտ կստուգվի նրանց ջերմությունը, իսկ սրահները պետք է պարբերաբար ախտահանվեն:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Սահմանային ոստիկանության մամուլի խոսնակ Ռաիսա Նովիցկին, Մոլդովայում մինչեւ հունիսի 30-ը գործում է արտասահմանյան քաղաքացիների մուտքի արգելքը: Բացառությունները վերաբերում են միայն ընտանիքի անդամներին, երկարաժամկետ վիզա ունեցող անձանց, դիվանագետներին եւ տարանցիկ ճանապարհորդող ուղեւորներին:
Մոլդովայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունը գործում է մինչեւ հունիսի 30-ը, սահմանները փակ են, իսկ տեղաշարժը՝ սահմանափակ: