Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 7 դեպք է հայտնաբերվել
Անցած օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման 7 դեպք եւ հիվանդության 29 ասիմպտոմատիկ կրող է գրանցվել, 9 հիվանդ է առողջացել է, մահվան դեպքեր չկան, նշվում է Չինաստանի առողջության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հստակեցվում է, որ բոլոր նոր դեպքերը ներկրված են. հինգը՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում, մեկը՝ Շանհայում, եւ մեկը՝ Ֆուցզյան նահանգում:
Չինաստանում համավարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82992 դեպք, վերականգնվել է 78.227 մարդ, 81-ը դեռ հիվանդանոցներում է, 4.634 մարդ մահացել են: Ներմուծված դեպքերը 1731-ն են, 1685 մարդ առողջացել է:
Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել էին նաեւ տվյալներ հրապարակել ասիմպտոմատիկ հիվանդության դեպքերի մասին: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել էր 29 նման դեպք, որից 28-ը՝ տեղական, իսկ մեկը ներմուծվել էր: Անցած մեկ օրվա ընթացքում կարանտինից դուրս է եկել 22 մարդ, որոնց կորոնավիրուսի աշտորոշման թեստերը դրական էին, բայց հիվանդությանը բնորոշ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Հիվանդության 403 ասիմպտոմատիկ կրող մնում է բժիշկների վերահսկողության տակ, սակայն հայտնի չէ, թե ընդհանուր քանի այդպիսի վարակակիր է եղել Չինաստանում համավարակի ընթացքում:
Առանձին Հոնկոնգում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 1065 դեպք (չորս մարդ մահացել է, 1030-ը վերականգնվել է), 45 դեպք հայտնաբերվել է Մակաոյում (բոլորն արդեն դուրս են գրվել), Թայվանում վարակվել է 441 մարդ (7-ը մահացել է, 415-ը՝ բուժվել):