Չեռնոգորիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսը
Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը. երկրում վարակվածներ չկամ, հայտարարել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի՚-ն:
Չեռնոգորիայի Հանրային առողջության ինստիտուտը կիրակի օրը հայտնել է, որ 68 օրվա ընթացքում առաջին անգամ COVID-19-ով վարակված ոչ մի նոր հիվանդ չի հայտնաբերվել. գերատեսչության տվյալներով, բուժվել են բոլոր հիվանդները:
«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը: Հիվանդներ այլեւս չկան: Հաջողությամբ վարտվել է ամենակարեւոր արժեքների՝ մարդկային կյանքերի համար մեծ պայքարի այս փուլը», - գրել է Ջուկանովիչը Twitter-ում:
Ըստ նրա՝ նման արդյունքը հնարավոր է դարձել «Չեռնոգորիայի պետական մարմինների եւ ամբողջ հասարակության պատասխանատվության բարձր մակարդակի շնորհիվ»: Ընդհանուր առմամբ, ըստ Չեռնոգորիայի առողջապահության նախարարության տվյալների, համավարակի սկզբից ի վեր 324 մարդ է հիվանդացել, 9 քաղաքացի մահացել է: