Շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Արտաշի Եղիազարյանը հետմահու պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արսեն Արտաշի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Երախտագիտության մեդալով: