«Ինտերի» նախկին տնօրեն. Փորձել ենք ձեռք բերել Մեսիին, սակայն նա նույնիսկ չցանկացավ լսել մեր առաջարկը
Միլանի «Ինտերի» նախկին տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկան հայտարարել է, որ իտալական ակումբը ժամանակին փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին:
«Մենք հետաքրքրված էինք Մեսիով: Նա, իրոք, հրաշալի ֆուտբոլ էր խաղում և մենք փորձեցինք ձեռք բերել նրան:
Այդ ժամանակ մենք զգացինք, թե Մեսին որքան է սիրում «Բարսելոնան»: Նա նույնիսկ չցանկացավ լսել մեր առաջարկը»,- Բրանկայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ 2006 թվականին «Ինտերը» 150 միլիոն եվրո է առաջարկել Մեսիի տեղափոխության դիմաց: