«Յուվենտուսը» պատրաստ է 18 միլիոն եվրոյով վաճառել Իգուաինին
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է 18 միլիոն եվրոյով վաճառել արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին, հաղորդում է Tuttojuve-ն։
32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ արգենտինական «Ռիվեր Փլեյթ», որտեղ հանդես է եկել 2005-2007 թվականներին:
Իգուաինի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ամերիկյան «Դի Սի Յունայթեդն» ու անգլիական «Նյուքասլը»։