Լարված սպասում. ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Կապանում. Ուղիղ
Արդեն 8 ժամից ավելի քաջարանցիները չեն հեռանում Կապանի Ոստիկանության շենքի մոտից: Նրանք պահանջում ազատ արձակել քաջարանցի երիտասարդներին, որոնց այսօր բերման էին ենթարկել Կապանի Ոստիկանություն:
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մտավ Ոստիկանության շենք, որտեղից դուրս գալուց հետո հայտարարեց, որ տեսել է երիտասարդներին եւ որ նրանք բռնության են ենթարկված եղել:
Նա կոչ արեց քաջարանցիներին մի մարդու նման կանգնած մնալ այդտեղ մինչեւ իրենց պահանջները չկատարվեն:
Այս պահին հանրության շրջանում լարված սպասում է, բոլորը հետեւում են, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Կապանում:
Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որ մայրաքաղաքից ոստիկանական զորքեր են շարժվում դեպի Կապան, ինչը հիմքեր են տալիս ենթադրելու, որ կարող են փորձել ուժով ցրել հավաքվածներին:
Բազմաթիվ հանրային եւ քաղաքական գործիչներ հանդես են եկել ուժ չկիրառելու ոստիկանությանն ուղղված կոչերով: