Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Մեր պահանջը արդարությունն է և ցանկանում ենք իմանալ` ինչու են բերման ենթարկվածները տեղափոխվում Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Քաջարանի բնակիչ Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ կասկածներ ունի, որ այս ամենը ուղղորդված է :
«Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, ակուրատնի տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել: Պատկերացրեք եթե այսքան մարդ եկել է, ինչի համար է եկել, մենք չենք ուղղորդել նրանց: Ես լսել եմ, որ այսպիսի գործողություններ են լինում և որպես ակտիվ քաղաքացի այսօր այստեղ եմ,- ասաց նա:
Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, նա ասաց, որ կքննարկեն եւ հուսով է, որ չեն հասնի ծայրահեղական քայլերի:
«Մենք պահանջելու ենք արդար քննություն եւ արդարադատություն, մենք չենք ուղղորդվում, մենք ունենք մեր տեսակետը»,-ասաց նա: