Ֆրանսիայում 17-ամյա ֆուտբոլիստը 12 տարով հեռացվել է ֆուտբոլից
Ֆրանսիայի Ռեգիոնալ ֆուտբոլային լիգան խիստ պատիժ է կիրառել «Վայնթ» թիմի 17-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ, որն անցած տարվա փետրվարին հարձակվել էր հանդիպման մրցավարի վրա։
Մեկ տարի տեւած կարգապահական հետաքննությունից եւ քննարկումներից հետո որոշվել է ֆուտբոլիստին հեռացնել ֆուտբոլից 12 տարով, հաղորդում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ֆուտբոլային մրցաշրջանը մնացել է անավարտ։