Պրեմյեր լիգայում կան կորոնավիրուսով նոր վարակվածներ
Անգլիական Պրեմյեր լիգայի թիմերի խաղացողներից եւս երկուսը վարակվել է կորոնավիրուսով։ Ավարտվել է ակումբների ֆուտբոլիստների, մարզիչների եւ աշխատակիցների թեստավորման երկրորդ փուլը՝ 996 թեստ։
Վարակվածների անունները չեն նշվում, սակայն հայտնի է, որ նրանք տարբեր թիմերից են, հաղորդում է Sky Sports-ը։ Նրանք կմեկուսացվեն, սակայն թիմերը կշարունակեն խմբային մարզումները։
Թեստավորման առաջին փուլը գրանցել էր վեց վարակվածի։
Անգլիայում հույս ունեն հունիսին կամ հուլիսին վերսկսել մրցաշրջանը։