Անգլիական 12 ակումբ վաճառքի է հանվել
Լոնդոնի «Տոտենհեմի» զարգացման գծով տնօրեն Ռոման Դուբովը հայտարարել է, որ անգլիական ակումբները հայտնվել են շատ ծանր ֆինանսկանա դրության մեջ:
«Ոչ մեկ դեռ չգիտի՝ կվերսկսվի ֆուտբոլային մրցաշրջանն Անգլիայում, թե ոչ: Տրանսֆերային շուկան մեծ անկում է ապրելու: Նման իրավիճակում ակումբները կխուսափեն գումար ծախսելուց:
Անգլիական 12 ակումբ արդեն վաճառքի է հանվել: Եթե մրցաշրջանը չվերսկսվի, ապա մեծ է հավանականությունը, որ ակումբները կսննկանան»,- Матч ТВ-ի եթերում ասել է Դուբովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է երկրում ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսել հունիսին: