Չեչնիայում մահացել է հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը, որը վարակվել էր կորոնավիրուսով
Չեչնիայում ամենախոշոր հիվանդանոցներից մեկի՝ Շ. Էփենդիեւի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Սոիփ Սոլսաեւը մահացել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելուց հետո, հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ, կորոնավիրուսի հակազդման օպերատիվ շտաբի ղեկավար Մահոմեդ Դաուդովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ տարածաշրջանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Չեչնիայում 92 բժիշկ վարակված են կորոնավիրուսով, նրանցից 35-ամյա բուժաշխատակիցը մահացել էր հղիության ֆոնին բարդություններն ստանալով:
«Մահացել է հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ, ուրոլոգ Սոիփ Սոլսաեւը»,- հայտարարել է Դաուդովը Instagram-ի ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ բժիշկն ընդամենը մեկ թոք ուներ, եւ չնայած կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգին, մինչեւ վերջ հավատարիմ է մնացել իր պարտքին, բուժել է մարդկանց:
«Պարզվում է՝ նա ընդամենը մեկ թոք ուներ, իսկ ինչպես գիտենք, այս հիվանդությունը առաջին հերթին ախատահարում է թոքերը, չնայած դրան, նա մինչեւ վերջ շարունակեց մարդկանց բուժել»,- նշել է Դաուդովը:
Վերջին տեղեկություններով՝ Չեչնիայում գրանցվել է COVID-19-ով վարակման 1046 դեպք, որոնցից 643-ն ապաքինվել են, 12 մարդ մահացել է: