ԱԺ միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է․ ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին հայտնել են ՀՔԾ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում մայիսի 8-ին միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ, որը մասշտաբային ծեծկռտուքի էր վերածվել։