«Լոռիում» կորոնավիրուսով վարակվածներ չկան
Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող թիմերը շարունակում են պատրաստվել 2019/20 մրցաշրջանի վերսկսմանը:
«Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները և մարզչական շտաբի անդամները մայիսի 22-ին կորոնավիրուսի թեստ են հանձնել: Բոլոր պատասխանները եղել են բացասական, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվելու է մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: