Պուտին. երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարգավորվում է
Երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարգավորվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Փորձագետների գնահատմամբ՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ կարգավորվում է: Մոսկվայում, որն առաջինն է բախվել պանդեմիայի հետ, վարակման դեպքերը նվազել են»,-ասել է Պուտինը ՌԴ-ում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի մասին խորհրդակցության ժամանակ:
Սակայն նրա խոսքով՝ դեռ դրական դինամիկան արագ չի զարգանում, հաճախ նույնիսկ կայուն չէ:
Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը շարունակում է պայքարը կորոնավիրուսի դեմ:
ՌԴ նախագահը նշել է, որ երկու շաբաթում կորոնավիրուսի թեստերի թիվն աճել է 3 միլիոնով: