Երևան, 05.Դեկտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային... «Ես ամեն ինչ կասեմ, ամեն ինչ կասեմ». Human Ri... ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկ... Պեկինը ԱՄՆ հետախուզության տնօրենի հայտարարութ... Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղա... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Հիմարություն է կարծե... Գերմանիան ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ Nord Strea... Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լա... Ինչպե՞ս ճիշտ օգտագործել բազմակի օգտագործման պ... Մակրոնը չի պատասխանել Էրդողանի վիրավորանքին. ... Լուիս Սուարեսը վերսկսել է մարզումներն «Աթլետի... Եվրամիության դիվանագիտության ղեկավարը նոր տեր... ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ռուսաստանը եւ Թու... Ո՞րտեղ կտեղակայվի Ղարաբաղում մոնիթորինգի ռուս... Մարգարիտա Սիմոնյանը Սոլովյովի հաղորդման եթերո... Ռուսաստանը դեկտեմբեր-հունվար ամիսներին կներկա... Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տրամադրեց տեղեկատվություն Ա... Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշե... Դոլարի փոխարժեքը անցավ 511-ից. Եվրոն թանկացել... Ժխորի մեջ Աստծու ձայնը անլսելի է դառնում. Արշ... Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և ... Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգ... Քասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ ... Փորձագետները կանխատեսում են դրամի հետագա արժե... Վազգեն Մանուկյանի թեկնածությունը թերեւս լավագ... Ընդդիմությունը դրդում է Հայաստանի վարչապետ Փա... Ով է փրկել Ջալալ Հարությունյանին Էրդողանը Մակրոնին խնդիր է անվանել Ֆրանսիայի հ... Ռուսաստանը դեկտեմբեր–հունվարին կներկայացնի ԵՏ... ԱԱԾ-ն փորձում է տապալել Սերգեյ Խառատյանի գործ... Մոսկվայի Բասմանի դատարանը թույլատրել է Միխայի... Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ն... Ռուս փորձագետը պարզաբանել է, թե Հայաստանն առա... Փնտրվում է էկոնոմիկայի փոխնախարար. Պահանջների... Փորձագետ. ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների ուղղությ... Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապար... Այսօր ժամը 22։10-ին եթեր կհեռարձակվի Ռոբերտ Ք... Թուրքիայում ռուսական NTV հեռուստաընկերության ... Իրավապահ մարմիններին հորդորում և զգուշացնում ... ՌԴ-ից Արցախ առաջին չվերթները կարող են իրականա... Ֆինանսական շուկաներում լուրեր են շրջանառվում ... Փորձագետներ. ԼՂՀ-ում ռուսական ռազմաբազա չի լի... Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ժամա... «Շուշիի զույգ եղբայրներից Արսենը հավերժ «գողա... «Սիսակ, Լենա, Լիլիթ... հասկանում եմ` կգերադաս... Ռուս փորձագետ. Ղարաբաղի Պաշտպանության բանակի ... Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի վարակել... Ցանցավանդակի մեջ խճճված արջի քոթոթը՝ Գողթանիկ... ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ ... Խոշոր վթար` Արարատի մարզում․ բախվել են Merced... «Ազգային օրակարգի» անդամը Փաստաբանների պալատի... Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականութ... «Վլադիմիր, հողատու». ակցիա «Իմ քայլի» պատգամա... Ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի՝ տ... Իշխանություններն այլևս մեկ օգուտ կարող են տալ... Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգ... Լոռու մարզում «Opel Zafira»-ն զառիթափից ընկել... Վարչապետի աշխատակազմը մրցույթ է հայտարարել՝ 2... Daily Mail. Դուբայի շեյխի նախկին կինը 1.6 միլ... Մարուքյանը չունի մեդիահոլդինգներ, փոխարենը նա... Իմունոլոգը թվարկել է COVID-19-ի նախնական փուլ... Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս... 2020 թվականի ընթացքում թուրքական ռազմական արտ... Պատերազմը չի ավարտվել. Հադրութի գյուղերում և ... 42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերութ... Այժմ կոռնիձորցին հանգիստ չի ունենա, գյուղն ան... Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել ... Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադր... «Մեր ընտանիքում արտագաղթելու մասին խոսակցությ... Ինչու Նիկոլը չի պատասխանում Ալիևին. Իմ համոզմ... Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն Դեկտեմբերի 5-ին և 6-ին ժամանակավորապես կդադար... Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի.... ՌԴ-ն համբերատար եւ հետեւողականորեն կշարունակի... Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լ... Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ա... Տիգրան Ավինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նե... ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին... Ինչու՞ է COVID-19-ով ոչ բոլոր հիվանդների մոտ ... Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյան... Պեսկով. Ղարաբաղում ռուս զինվորականներն իրենց ... Վիսկոնսինի գերագույն դատարանը մերժել է Թրամփի... Լոռու մարզի Սվերդլով համայնքում հրդեհվել է բն... Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցու... Թուրք ծայրահեղականները Գերմանիայում ահաբեկում... Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայ... Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտո... Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ... Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակեր... Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը ... ԱՄՆ-ն Պենտագոնի «սև ցուցակում» չինական չորս ը... Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը Կվերաբացվի Մատենադարանի թանգարանային համալիրի... Ստեղծված իրավիճակը սպառնալից է ՀՀ-ի և Արցախի ... «Մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հա... Վաղը ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հր... էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ ... Ցրտեր են սպասվում. Էկոնոմիկայի նախարարություն... Կրթական համակարգը ցնցված էր. «Հրապարակ» Զորքին անտեր են թողել, փախել են. Աշոտ Մինասյա...

Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն. նախագահ Արմեն Սարգսյանը կրթական համակարգի փոխությունը համարում է համավարակի դասերից մեկը

«Եթե ուզում ենք փոխել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հասարակական կարգը՝ պետք է նախ և առաջ մտածենք, թե որտեղից սկսենք։ Պետք է սկսել կրթական համակարգից»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արագ փոփոխվող և նոր մարտահրավերներով աշխարհում կրթության դերի մասին և կրթական համակարգի փոխությունը համարելով համավարակից քաղած դասերից մեկը։

«Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն՝ սկսած էլեկտրոնային մեթոդներից, մարդկանց ուղղակի ներգրավվելով պրակտիկ աշխատանքի մեջ,-ընդգծել է նախագահը։ -Եթե ես երազում եմ, որ N տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դառնա աշխարհի առաջադեմ երկրներից մեկն արհեստական բանականության ոլորտում, ապա ես ունեմ մի քանի խնդիր։ Ես չեմ կարող Հայաստանում պարզ ստարտափներ զարգացնել, եթե չունեմ համապատասխան միջավայր, աջակցություն։ Հայաստանում ստարտափներն ունեն աջակցություն, սակայն դա բավարար չէ: Որպեսզի ստարտափները դառնան ընկերություններ, անպայման պետք է վենչուրային ֆինանսավորում լինի և միջավայր, այսինքն՝ մեծ ընկերությունների ներկայություն, որը Հայաստանում չկա»։

Խոսելով նախագահական ATOM նախաձեռնության մասին, նախագահը նշել է, որ խնդիր է դրված Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ։ «Նպատակն է աշխարհի մեծագույն ընկերություններին, համալսարաններին բերել Հայաստան և ստեղծել մի միջավայր, որտեղ մենք ոչ թե անիվը նորից ենք հայտնաբերում, այլ աշխատում ենք մեծագույնների հետ, սովորում նրանցից։ Ընկերությունները մոտավորապես 18-նն են, և դրան դեռևս ավելացված չեն մի քանի ուրիշ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համալսարանները և կենտրոնները, որոնց հետ նախնական խոսել եմ և, հույս ունեմ, որ իրենց և մի քանի ուրիշ երկրների հետ կպայմանավորվենք, -գաղափարը պարզաբանել է նախագահը: -Ցանկանում ենք ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ կամ ՏՏ ոլորտի բարձրագույն որակի զարգացմամբ, որովհետև մենք մեջտեղում չենք կարող լինել։ Մենք փոքր ենք և վերևում լինելու ունակություն ունենք։ Դրա համար պետք է լավագույնների հետ շփվենք»։

Նախագահը նշել է, որ որոշ ընկերությունների հետ արդեն պայմանագիր է ստորագրվել, որոշների հետ պայմանավորվածություն կա, մյուսների հետ քննարկումներ են։ «Այդ բոլոր ընկերություններին առաջին հերթին հետաքրքրում է կրթական համակարգը։ Եթե ես Հայաստանում ուզում եմ կառուցել բարձր որակի ՏՏ ոլորտ կամ արհեստական բանականության, կենսաբանության, որևէ ցանկացած ոլորտ, ապա պետք է երկու ձեռքով աջակցեմ, որ մեր կրթական համակարգն ունենա համապատասխան մակարդակ և յուրաքանչյուր տարի ստեղծի այն մասնագետներին, որոնք ունեն բարձր որակ և պատրաստ են աշխատանքի անցնելու։ Հակառակ դեպքում ամեն մի ընկերություն ուսանողին երկրորդ կուրսից կվերցնի իր մոտ, կսկսի ինքը կրթել և ինչ-որ պահից կհասնի ինչ-որ սահմանի, որից հետո չի կարողանա աճել,-ասել է նախագահը։ -Երբ անցյալ տարի Սիլիկոնյան հովիտ իմ այցելության ժամանակ խոսում էի հայկական հայտնի ընկերությունների մասին ամերիկյան ընկերությունների հետ, որոնք Հայաստանում մեծ ներկայություն ունեն, նրանք բոլորը մտածում են, որ եթե այս երկրում չեն կարողանալու անհրաժեշտ քանակությամբ երիտասարդ մասնագետներ ձեռք բերել, որոնք կլինեն ընկերության ապագան, ուրեմն այս ոլորտում չեն կարողանալու առաջ գնալ, ուրեմն կրթական համակարգը ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ բոլոր ոլորտներում թիվ մեկ խնդիրն է մեզ համար»։

Հարցազրույցում նախագահն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր գաղափարին՝ նշելով, որ այն մի քանի նպատակ ունի։ «Նախ և առաջ, ունենք հուշահամալիր, որը շատ ազդեցիկ է, բլրի գագաթին, այնտեղից Արարատն է երևում, բայց ինչ-որ տեղ ավարտվում է։ Դեպի ցած նայող հատվածում այգի չէ, մացառուտներ, անտառ է, որտեղ ժամանակին ծառեր են տնկել, բայց այդպես էլ այգի չի դարձել,-նշել է նախագահը: -Այգին կառուցված է լինելու մի քանի շերտերից, որոնցից մեկը Արևմտյան Հայաստանի մեր տարածքներն են, մյուսը՝ մեր աշխարհասփյուռ կենտրոնները, ասենք՝ Մոսկվա, Նոր Նախիջևան, Մարսել, Լոս Անջելես, Բեյրութ և այլն, իսկ երրորդը՝ մենք, ովքեր այստեղ ենք ապրում, Երևանի պետական համալսարան, Գյումրի, Արցախ։ Արցախցիները, գյումրեցիները, համալսարանի ուսանողները կգան իրենց ծառերին տիրություն անեն։ Խոսքը միասնական գործ անելու մասին է. մի բան, որ այսօր շատ էական է։ Դա կարևոր է բոլորի, նաև՝ մեր հասարակության համար։ Խոսքը նաև հանդուրժողականության մասին է, խոսելու և լսելու ունակության մասին»։

Նախագահը կարևորել է նաև այգու ստեղծման գաղափարի համախմբող նշանակությունը. «Երբ խոսում ենք Եղեռնի, ազգային այգու մասին, թե դու ինչ քաղաքական մտքեր, գաղափարներ ունես կամ, նույնիսկ, ինչ հոգևոր արժեքներ ունես, դառնում են երկրորդական, որովհետև մեզ բոլորիս պետք է միավորի այն գաղափարը, որ միասին ստեղծում ենք մի բան, որն ուղղված է ոչ միայն պատմությանը, հիշատակին, որը ոչ միայն պահանջատիրական է, տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու մասին է, այլ նաև ուղղված է ապագան»։

Նախագահի խոսքով՝ Եղեռնից 105 տարի հետո ժամանակն է նշելու, որ մեր ազգին ոչնչացնելու ծրագիր կար, որը չհաջողվեց. «Կային մարդիկ, որոնք պայքարեցին, կենդանի մնացած մեր հայրենակիցներն անցան դժոխքի միջով՝ առանց հայրենիք, առանց անձնագիր, առանց դրամ, կորցրած իրենց ընտանիքի անդամներին, բայց գոյատևեցին աշխարհի տարբեր երկրներում՝ Սիրիայից մինչև Միացյալ Նահանգներ և Ռուսաստան։ Սա ինչ-որ իմաստով հայկական հոգու և ոգու հաղթանակ է»։

Նա էական է համարել նաև «Հայ պարկ»-ի նախաձեռնության բնապահպանական բաղադրիչը՝ նշելով, որ մայրաքաղաքը նաև այգու, կանաչ տարածքի անհրաժեշտություն ունի։ «Կորոնավիրուսն ապացուցեց, որ Երևանում համարյա չկան կամ շատ քիչ են այգիները, որտեղ մենք կարող ենք զբոսնել։ Մեծ այգու կարիք ունենք, բայց եղած անտառին, մացառուտին պետք է շատ ուշադիր վերաբերվենք։

Ծրագրով ես դեռևս 2012 թվականին եմ զբաղվել, վարձել եմ Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկին՝ լորդ Ռենդլ Սիդլիին,-պատմել է Հանրապետության նախագահը։ -Գաղափարը հետևյալն է. յուրաքանչյուր ծառ և թուփ պետք է գրանցվի։ Վեհափառի հետ մենք ճիշտ նույն ձևով վարվեցինք Մայր Աթոռի հարևանությամբ գտնվող Էջմիածնի քաղաքային այգու հետ։ Վեհարանը վերցրեց այդ այգին, և ես անձամբ պարտավորվեցի ֆինանսավորել, որ այդ այգին վերակառուցվի։ Գիտե՞ք՝ առաջինն ինչ արեցինք։ Ստեղծեցինք այգու քարտեզ, և յուրաքանչյուր թուփ, ծառ գրանցված է, նշված է ծառի անվանումը, թե քանի տարեկան է, ինչպիսի առողջական վիճակ ունի։ Ծառերը և թփերը չպետք է կտրվեն, այսինքն, նոր այգին պետք է կառուցվի վերականգնելով, ուժեղացնելով հինը։ Ճիշտ նույն սկզբունքով պետք է վերաբերվենք նաև «Հայ պարկին», եղած ծառերից ու թփերից ոչ մեկին չպետք է ձեռք տալ»։

Այգու գաղափարը հնչեցնելուց հետո նախագահի աշխատակազմը բազմաթիվ արձագանքներ է ստացել ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի տարբեր կազմակերպությունենրից, անհատներից:

Նախագահը խոսել է նաև մեկ այլ՝ Գյումրիում մեծ մտածող, փիլիսոփա, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի ստեղծելու նախաձեռնության մասին: Նա տեղեկացրել է, որ Հանրապետության վարչապետին և կառավարությանն առաջարկ է ուղարկվել՝ որպես նախագահական նախաձեռնություն, ըստ որի՝ Հաղթանակի այգու շրջակայքում, որտեղ կա երկու հին շենք և մեծ տարածք, Գյուրջիևի անվան հետ կապված այգի ստեղծել, ոչ թե տուն-թանգարան։ Ծրագրով առաջարկվում է նաև այդտեղ կառուցել համերգասրահ, գրադարան և հյուրընկալել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին, այլև՝ ցանկացած այլ մշակույթային միջոցառում. «Սա առաջարկ է։ Եթե այն ընդունվի, ապա, ինչպես «Հայ պարկի» դեպքում, համապատասխան հիմնադրամ կստեղծվի, և ես իմ ներդրումը կանեմ և՛ նյութական, և՛ ժամանակի իմաստով, պատրաստ կլինեմ ուրիշների հետ միասին այդ երկու ծրագրերն իրականացնել»։

Պատասխանելով հարցին, թե ինչու է հատկապես ընտրվել Գյուրջիևը նախագահ Սարգսյանը նկատել է, որ Գյուրջիևը համաշխարհային ճանաչում ունի, աշխարհում շատ են նրա կենսափիլիսոփայության հետևորդները, հիմնականում՝ մտավորականներ տարբեր երկրներից, հարյուրավոր, հազարավոր մարդիկ Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում։ «Նրանք Գյուրջիևին վերաբերվում են շատ զգացական, և եթե հնարավոր լինի նրանց գրավել դեպի Գյումրի, նախ և առաջ տնտեսական կապերի, տուրիզմի առումով...Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, որոնք կգնան Գյումրի միայն նրա համար, որ այդ քաղաքն իրենց սիրելի Գյուրջիևի ծննդավայրն է,-նշել է նա։ -Ինչ-որ իմաստով քաղաքը պահում է Գյուրջիևի փիլիսոփայության էլեմենտները, որովհետև Գյուրջիևը վերցրել է աշխարհի, տարածաշրջանի տարբեր մշակույթներից, երգերից, պարերից, փիլիսոփայությունից և ստեղծել այսպես կոչված կյանքի փիլիսոփայության խառնարան, որի մեջ կան նաև երգեր, որոնց մի մասը, եթե ուշադիր լսեք, հայկական են։ Գյումրու հոտն ու համը հազարավոր մարդկանց կբերի»։

դիտվել է 224 անգամ
2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային... «Ես ամեն ինչ կասեմ, ամեն ինչ կասեմ». Human Ri... ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկ... Պեկինը ԱՄՆ հետախուզության տնօրենի հայտարարութ... Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղա... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Հիմարություն է կարծե... Գերմանիան ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ Nord Strea... Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լա... Ինչպե՞ս ճիշտ օգտագործել բազմակի օգտագործման պ... Մակրոնը չի պատասխանել Էրդողանի վիրավորանքին. ... Լուիս Սուարեսը վերսկսել է մարզումներն «Աթլետի... Եվրամիության դիվանագիտության ղեկավարը նոր տեր... ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ռուսաստանը եւ Թու... Ո՞րտեղ կտեղակայվի Ղարաբաղում մոնիթորինգի ռուս... Մարգարիտա Սիմոնյանը Սոլովյովի հաղորդման եթերո... Ռուսաստանը դեկտեմբեր-հունվար ամիսներին կներկա... Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տրամադրեց տեղեկատվություն Ա... Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշե... Դոլարի փոխարժեքը անցավ 511-ից. Եվրոն թանկացել... Ժխորի մեջ Աստծու ձայնը անլսելի է դառնում. Արշ... Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և ... Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգ... Քասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ ... Փորձագետները կանխատեսում են դրամի հետագա արժե... Վազգեն Մանուկյանի թեկնածությունը թերեւս լավագ... Ընդդիմությունը դրդում է Հայաստանի վարչապետ Փա... Ով է փրկել Ջալալ Հարությունյանին Էրդողանը Մակրոնին խնդիր է անվանել Ֆրանսիայի հ... Ռուսաստանը դեկտեմբեր–հունվարին կներկայացնի ԵՏ... ԱԱԾ-ն փորձում է տապալել Սերգեյ Խառատյանի գործ... Մոսկվայի Բասմանի դատարանը թույլատրել է Միխայի... Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ն... Ռուս փորձագետը պարզաբանել է, թե Հայաստանն առա... Փնտրվում է էկոնոմիկայի փոխնախարար. Պահանջների... Փորձագետ. ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների ուղղությ... Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապար... Այսօր ժամը 22։10-ին եթեր կհեռարձակվի Ռոբերտ Ք... Թուրքիայում ռուսական NTV հեռուստաընկերության ... Իրավապահ մարմիններին հորդորում և զգուշացնում ... ՌԴ-ից Արցախ առաջին չվերթները կարող են իրականա... Ֆինանսական շուկաներում լուրեր են շրջանառվում ... Փորձագետներ. ԼՂՀ-ում ռուսական ռազմաբազա չի լի... Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ժամա... «Շուշիի զույգ եղբայրներից Արսենը հավերժ «գողա... «Սիսակ, Լենա, Լիլիթ... հասկանում եմ` կգերադաս... Ռուս փորձագետ. Ղարաբաղի Պաշտպանության բանակի ... Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի վարակել... Ցանցավանդակի մեջ խճճված արջի քոթոթը՝ Գողթանիկ... ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ ... Խոշոր վթար` Արարատի մարզում․ բախվել են Merced... «Ազգային օրակարգի» անդամը Փաստաբանների պալատի... Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականութ... «Վլադիմիր, հողատու». ակցիա «Իմ քայլի» պատգամա... Ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի՝ տ... Իշխանություններն այլևս մեկ օգուտ կարող են տալ... Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգ... Լոռու մարզում «Opel Zafira»-ն զառիթափից ընկել... Վարչապետի աշխատակազմը մրցույթ է հայտարարել՝ 2... Daily Mail. Դուբայի շեյխի նախկին կինը 1.6 միլ... Մարուքյանը չունի մեդիահոլդինգներ, փոխարենը նա... Իմունոլոգը թվարկել է COVID-19-ի նախնական փուլ... Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս... 2020 թվականի ընթացքում թուրքական ռազմական արտ... Պատերազմը չի ավարտվել. Հադրութի գյուղերում և ... 42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերութ... Այժմ կոռնիձորցին հանգիստ չի ունենա, գյուղն ան... Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել ... Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադր... «Մեր ընտանիքում արտագաղթելու մասին խոսակցությ... Ինչու Նիկոլը չի պատասխանում Ալիևին. Իմ համոզմ... Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն Դեկտեմբերի 5-ին և 6-ին ժամանակավորապես կդադար... Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի.... ՌԴ-ն համբերատար եւ հետեւողականորեն կշարունակի... Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լ... Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ա... Տիգրան Ավինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նե... ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին... Ինչու՞ է COVID-19-ով ոչ բոլոր հիվանդների մոտ ... Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյան... Պեսկով. Ղարաբաղում ռուս զինվորականներն իրենց ... Վիսկոնսինի գերագույն դատարանը մերժել է Թրամփի... Լոռու մարզի Սվերդլով համայնքում հրդեհվել է բն... Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցու... Թուրք ծայրահեղականները Գերմանիայում ահաբեկում... Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայ... Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտո... Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ... Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակեր... Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը ... ԱՄՆ-ն Պենտագոնի «սև ցուցակում» չինական չորս ը... Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը Կվերաբացվի Մատենադարանի թանգարանային համալիրի... Ստեղծված իրավիճակը սպառնալից է ՀՀ-ի և Արցախի ... «Մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հա... Վաղը ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հր... էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ ... Ցրտեր են սպասվում. Էկոնոմիկայի նախարարություն... Կրթական համակարգը ցնցված էր. «Հրապարակ» Զորքին անտեր են թողել, փախել են. Աշոտ Մինասյա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan