Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցում. Եվս 3 հաստատված դեպք կա
Երևանի Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Այս լուրը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Տարեցներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսների վիճակը կայուն է:
Եվս 3 հաստատված դեպք կա, սակայն ախտանիշներ չունենալու պատճառով մեկուսացված են տուն-ինտերնատում։
Սոնա Մարտիրոսյանն ասել է, որ դեռևս ապրիլի 21-ից հաստատությունում ներս ու դուրս անելու հնարավորություն չի եղել. «Բժիշկները, խնամողները, բոլոր աշխատակիցներն աշխատում են հերթափոխով։ 14 օր մնում է մի խումբը, հետո՝ մյուս»։