Իրվին քաղաքը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել
Իրվինը 2020 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել, փոխանցում է Արեւմտյան շրջանի Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Ըստ հայտարարության՝ քաղաքապետ Քրիստինա Շին միշտ պատրաստ էր հանդիպել Օրինջ շրջանի Հայ դատի հանձնախմբի վարչակազմի եւ ներկայացուցիչների հետ՝ այս հարցը քննարկելու համար:
Օրինջ շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Գարբեդյանը շնորհակալություն է հայտնել Իրվին քաղաքին եւ քաղաքապետին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ուղղված աշխատանքի համար: