«Իմ սեր». Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր քնքուշ լուսանկարը
Երգչուհի Սիլվա Հակոբյանը ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում պատկերված է երգչուհու դուսրը՝ Միլան։ Փոքրիկը լայն ժպտում է։ «Իմ սեր»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Սիլվա Հակոբյանն ու 9 ամսական Միլան մեղմ ժպտում էին։ Նրանք պատկերված էին պատշգանբում։ Սիլվան բնական կերպարում էր։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Ես ու Միլաս ձեզ ուրախ կիրակի ենք մաղթում»։