«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել Պոգբայի գործակալի հետ
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ, տեղեկացնում է Le10Sport-ը:
«Յուվենտուսը», որը ցանկանում է փոխարինող գտնել Միրալեմ Պյանիչին ու Ադրիան Ռաբիոյին, կփորձի համաձայնության գալ Պոգբայի անձնական պայմանագրի կետերի հարցում:
Ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և Միլանի «Ինտերը»:
Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար վճարել է 105 միլիոն եվրո։