Կա հնարավորություն, որ մինչ վակցինայի ստեղծումը կորոնավիրուսը կմարի բնական ճանապարհով․ ԱՀԿ նախկին ղեկավար
Բրիտանացի ուռուցքաբան եւ ԱՀԿ նախկին տնօրեն Քերոլ Սիկորան Twitter-ում գրել է, թե, հնարավոր է, պարտադիր չէ սպասել վակցինայի ի հայտ գալուն։ «Կա իրական հնարավորություն, որ վիրուսը կմարի բնական ճանապարհով՝ մինչ կմշակվի վակցինան»,- հայտնում է HighTech+-ը։
Բացի այդ, նա ենթադրում է, որ բնակչության իմունիտետն ավելի ամուր է, քան թվում է, եւ այն թույլ կտա դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը։ «Մենք պետք է շարունակենք դանդաղեցնել վիրուսը, սակայն նա կարող է ինքը սպառվել»,- գրել է նա։
ԱՀԿ այժմյան ղեկավար Թեդրոս Գեբրեեսուսը համաձայն չէ այդքան լավատեսական կանխատեսման հետ։ «Առաջին անգամ շիճուկաբանական հետազոտությունները նկարագրում են համոզիչ պատկեր՝ նույնիսկ ամենաախտահարված շրջաններում ազդանշանային հակամարմիններով բնակչության հարաբերակցությունը 20%-ից բարձր չէ, իսկ բնակավայրերի մեծ մասում՝ 10%-ից բարձր չէ,- հայտարարել է նա,- Այլ կերպ ասած՝ աշխարհի բնակչության մեծ մասը մնում է վարակման սպառնալիքի տակ։ Ռիսկը դեռեւս բարձր է, իսկ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու»։