Նյու Յորքի նահանգապետը հայտարարել է COVID-19-ով հոսպիտալացվածների թվի նվազման մասին
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն խոսել է նահանգում համաճարակաբանական իրավիճակի մասին, հաղորդում է CNN-ը:
Նա նշել է, որ 24 ժամում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի զոհ է դարձել 105 մարդ: Մեկ օր առաջ մահվան դեպքերի թիվը հասել է 112-ի:
Նահանգապետը նշել է, որ 82 մարդ մահացել է հիվանդանոցներում, իսկ հոսպիտալացվածների ընդհանուր թիվը նվազել է՝ հասնելով 5187-ի: