Շրի Լանկայում 3 կին է մահացել օգնություն ստանալիս հրմշտոցի ժամանակ
Շրի Լանկայում 3 կին է մահացել օգնություն ստանալիս հրմշտոցի ժամանակ: Օգնությունը ցուցաբերվում էր կորոնավիրուսից տուժած մարդկանց, հաղորդում է AP-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ եւս մի քանի մարդ վնասվածք է ստացել եւ հոսպիտալացվել է:
Շրի Լանկան հայտնել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1000 դեպքի մասին: 9 մարդ մահացել է: