Արագածոտնում «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվում. Նոր պայմաններ են գործելու
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում հաստատեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացվելիք «Այգ-1»արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները:
Ըստ որոշման, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարվեց կազմակերպել մրցույթի նախաորակավորման ընթացակարգի անցկացումը՝ հիմք ընդունելով սահմանված նախաորակավորման պահանջները:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման անհրաժեշտությունը բխում է «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից և միտված է կանոնակարգելու ծրագրի հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի նախավորակավորման փուլի ընթացակարգի կազմակերպմանը և մասնակիցներին ներկայացվելիք պահանջների հաստատմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հարցի նախապատմությունը. Ըստ նրա, «Մասդար»-ն առաջարկել էր արևային ֆոտովոլտային կայաններ կառուցելու ներդրումային ծրագիր եւ առաջարկել գին, որը Հայաստանում եւ միջազգային մասշտաբով ցածր գին էր. «Այդտեղ կար խնդիր, որ չնայած ցածր գնին, պետք է անցկացնել մրցույթ: Մրցույթի իմաստը հետեւյալն է. ՀՀ-ն հայտարարում է, որ ստացել է այսպիսի առաջարկ, ո՞ր ընկերությունն է, որ կարող է ավելի լավ առաջարկով հանդես գալ, բայց «Մասդար» ընկերությունը ունենալու է նախապատվություն: Եթե առաջարկվի առաջարկվի «Մասդարի» առաջարկացիծ ցածր գին, «Մասդարը» հնարավորություն է ունենալու այդ առաջարկած ցածր գնից 0,1 ցենտ ավելի պակաս գնով իրականացնել նախագիծը: Իսկ եթե կառաջարկվի այնպիսի գինը, որ «Մասդարը» չի կարող ավելի ցածր գին առաջարկել, ապա կհաղթի ամենացածր գին առաջարկած ընկերությունը»:
Վարչապետը հավելեց, որ նման ընթացակարգերը կարելի է կիրառել հնարավորինս լայն:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց քննարկել տարբերակը, որ եթե առաջնահերթություն ունեցող ընկերությունը կարող է 0,1 ցենտով ցածր գին առաջարկել, ապա մյուսներին նույնպես տալ հնարավորությունից դրանից հետո իրենք էլ ցածր գին առաջարկեն եւ բանակցությունների արդյունքում որոշվի հաղթողը:
Սրան առարկեց փոխվարչապետ Ավինյանը՝ նշելով. «Ենթադրվում է, որ ամեն մասնակից փորձելու է հնարավոր նվազագույն գին առաջարկել այդ երկրորդ փուլում, որպեսզի իրենից 3-4 տոկոս ցածր գին առաջարկողին շատ ավելի դժվար լինի»: