«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է կնքել քաղցկեղից ապաքինված 20-ամյա պաշտպանի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է համագործակցությունը թիմի կենտրոնական պաշտպան Մաքս Թեյլորի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 1 տարվա պայմանագիր է կնքել 20-ամյա պաշտպանի հետ, որը երկար ժամանակ ապաքինվում էր քաղցկեղից:
Մաքս Թեյլորն ընթացիկ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս Անգլիայի 7-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սթեյլիբրիջ Սելթիկում»: