«Չելսին» երկարաձգեց պայմանագիրն Օլիվյե Ժիրուի հետ
Լոնդոնի «Չելսին» երկարաձգել է պայմանագիրը 33-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ մինչեւ 2021թ․ հունիս, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ եմ շարունակել իմ արկածները «Չելսիում»։ Անհամբեր սպասում են խաղադաշտ վերադառնալու եւ ակումբակիցներիս հետ ֆուտբոլը վայելելու հնարավորությանը»,- նշել է Օլիվյե Ժիրուն։
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Չելսիի» հետ անցկացրել է 13 հանդիպում, խփել 3 գոլ։ Նրան վարձակալելու ցանկություն ունի Միլանի «Ինտերը»։