ԱՄՆ-ը Չինաստանի գործողությունների պատճառով աշխարհին հասցված վնասը գնահատել է 9 տրիլիոն դոլարի չափով
Չինաստանի գործողությունների պատճառով աշխարհը կրել է 9 տրիլիոն դոլարի չափով վնաս: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պանդեմիայի դեմ պայքարում Չինաստանի ներդրումն աննշան է, եթե համեմատենք այն գնի հետ, որը վճարել է աշխարհը: Այդ գնի մեջ ներառված են 90 000 ամերիկացիների կյանքեր, ավելի քան 36 մլն ամերիկացիներ, որոնք կորցրեցին աշխատանքը եւ 300 000 մահ ամբողջ աշխարհում: Չինաստանի գործողությունների պատճառով աշխարհը կրել է 9 տրիլիոն դոլարի չափով վնաս»,-ասել է նա:
Պոմպեոն Չինաստանի մեղադրել է իր տարածքում կորոնավիրուսի պանդեմիայի սկզբի պատճառների մասին անկախ հետաքննության անցկացմանը խոչընդոտելու մեջ:
Նա Պեկինին կոչ է արել բաց մամուլի ասուլիս անցկացնել եւ լրագրողներին հնարավորություն տալ ցանկացած հարց ուղղել Չինաստանի ղեկավարությանը: