Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են...

Կենտրոնական բանկը թողարկել է 3 հուշադրամներ (Լուսանկարներ)

Հայաստանի Կենտրոնական բանկը երեք նոր հուշադրամ է թողարկել:

Եղիշե Թադեւոսյանի ծննդյան 150-ամյակ

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադեւոսյանը (1870-1936 թթ.) հայ բնանկարչության եւ դիմանկարչության ճանաչված վարպետներից է:

Ծնվել է Վաղարշապատում, սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879-1881 թթ.), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881-1885 թթ.) եւ Գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում (1885-1894 թթ․): Դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում (1894-1895 թթ.): Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Երեւանում, Թիֆլիսում, Մոսկվայում: 1916 թ. աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: Թադեւոսյանը Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923 թ.) եւ առաջին պրոֆեսորներից է:

Լինելով հիմնականում երփնագրող` Թադեւոսյանի տաղանդը դրսեւորվել է նաեւ գրաֆիկայի, կիրառական արվեստների, խճանկարի, մանրաքանդակի ոլորտներում: Թադեւոսյանի առաջին իսկ գործերը վկայում են նրա խոր գունազգացողության, դասական ավանդույթներին հավատարմության մասին: Մեծ արժեք են ներկայացնում նկարչի թարմաշունչ ու քնարականությամբ լեցուն բնապատկերները («Արագած», 1917 թ., «Արարատ», 1934 թ.):

Թադեւոսյանը փայլուն դիմանկարիչ է: Նրա վարպետությունը դրսեւորվել է վաղ դիմանկարներում («Ա. Շիրվանզադե», 1929 թ., «Հ. Թումանյան», 1933 թ.), իսկ թեմատիկ դիմապատկերի ամենանշանավոր գործը նրա վերջին կտավն է` «Կոմիտասը» (1935 թ.): Լինելով հայ ազգային ազատագրական շարժման վերելքի ժամանակակիցը` Թադեւոսյանը պարբերաբար անդրադարձել է նաեւ իր ժողովրդի անցյալին («Հոգեհաց. Արտաշեսի մահը», «Տորք Անգեղ», 1910 թ., «Արշակ եւ Փառանձեմ», 1921 թ.):

Եղիշե Թադեւոսյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում եւ այլուր:

Դիմերես՝ հատված Եղիշե Թադեւոսյանի «Նկարչի կինը՝ Ժյուստինը» (1903 թ․) կտավից։

Դարձերես՝ հատվածներ Եղիշե Թադեւոսյանի կտավներից՝ «Ինքնադիմանկար» (1933 թ․), «Սեւանա կղզու Առաքելոց եկեղեցին» (Էտյուդ, 1934 թ)։

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 100

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 28,28

Չափը 28,0 x 40,0

Տպաքանակը 500

Դրամաշուրթը հարթ

Որակը լավացված

Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ

Հրաչյա Ներսիսյանը (1895-1961 թթ․) հայ անվանի դերասան է, ԽՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։

Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական եւ ամերիկյան քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Ա. Պենկլյանի թատերախմբում։ 1919 թ-ից եղել է Կ. Պոլսի «Հայ դրամատիկի» դերասան։ 1922 թ․ Վ․ Փափազյանի, Մ․ Ջանանի եւ այլ դերասանների հետ հաստատվել է Խորհրդային Հայաստանում, 1923 թ-ից դարձել է Երեւանի առմիշտ բնակիչ եւ Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական) դերասան։

Ներսիսյանի վարպետությունը եւ տաղանդը լիակատար բացահայտվել են Ֆալստաֆի, Օթելլոյի, Լիր արքայի (Վ․ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո», «Լիր արքա»), Պաղտասար աղբարի (Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Էլիզբարյանի (Ա․ Շիրվանզադեի «Պատվի համար»), Պրոտասովի (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Մեք-Գրեգորի (Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») դերակատարումներում։ 1925 թ-ից նկարահանվել է կինոյում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ», 1944 թ.), Ղամբարյան («Ինչու է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ.):

Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական, դրամատիկական եւ կատակերգական կերպարանավորումները, որոնց դերասանը հաղորդել է հուզական խորունկ բովանդակություն։ Ներսիսյանի ստեղծագործական պաթոսը կարեկցանքն է հանիրավի հալածված հերոսի նկատմամբ, որն էլ շեշտված է արտիստի հատկապես վերջին շրջանի դերակատարումներում:

Իր նկարագրով, արվեստի գեղագիտական արժեքով եւ հուզական գրավչությամբ Ներսիսյանն արժանացել է համաժողովրդական ճանաչման։

Դիմերես` Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված (գործ` Ստեփան Քյուրքչյանի):

Դարձերես` Հրաչյա Ներսիսյանի դիմապատկերը (գործ` Ներսես Կիրակոսյանի):

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 10000

Մետաղը/հարգը ոսկի 9000

Քաշը 8,6

Տրամագիծը 22,0

Տպաքանակը 300

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակ

Անրի Վեռնոյ (Աշոտ Մալաքյան, 1920-2002), ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Սովորել է Մարսելի կիրառական արվեստի դպրոցում, այնուհետեւ՝ Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում, որն ավարտելուց հետո անցել է լրագրողական աշխատանքի: 1945 թ. «Լա Մարսելյեզ» թերթում Անրի Վեռնոյ կեղծանունով հրապարակել է Հայկական հարցի մասին հոդվածների շարք: 1948 թ-ից աշխատել է կինոյում. աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկարներ («Արգելված պտուղ» (1952 թ.), «Մաքսիմ» (1958 թ.), «Նախագահը» (1961 թ.) եւ այլն):

Ժամանակակից կինոարվեստի լավագույն օրինակներից է Անրի Վեռնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը, որը նկարահանվել է 1991 թ. եւ ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի պատմություն: 1996 թ. կինոնկարն արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» մրցանակի, իսկ սցենարը թարգմանվել եւ հրատարակվել է տասնյակ լեզուներով` դառնալով հայի անկոտրում ոգու եւ վերապրումի խոսուն վկայագիրը:

Դիմերես` Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը, «Փարաջանովյան թալեր» եւ «Սեզար» մրցանակների պատկերները։

Դարձերես` Անրի Վեռնոյի դիմապատկերը, կինոժապավեն եւ «Արգելված պտուղը» (1952 թ․) ու «Մի գիշերվա պատմությունը» (1960 թ․) կինոնկարների պաստառներից հատվածներ։

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 100

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 28,28

Չափը 28,0 x 40,0

Տպաքանակը 500

Դրամաշուրթը հարթ

Որակը լավացված

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:

դիտվել է 203 անգամ
ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan