Ոչ մի ապացույց չկա առ այն, որ կորոնավիրուսը ստեղծվել է չինական լաբորատորիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սատարած տեսության ապացույցներ չկան, որ կորոնավիրուսը ստեղծվել է չինական լաբորատորիայում, հայտնում է PA-ն:
ԱՄՆ նախագահը պնդում է, որ ապացույցներ է տեսել այն մասին, որ Covid-19-ի պատճառը վիրուսի արտահոսքն է Ուհանում վարակիչ հիվանդությունների լաբորատորիայից: Մայիսի սկզբին նա ենթադրել էր, որ Չինաստանը կարող էր տարածել վիրուսն ամբողջ աշխարհում ինչ-որ սարսափելի «սխալի» պատճառով:
Սակայն պրոֆեսոր Դեւիդ Ռոբերտսոնն ասել է , որ Լորդերի պալատի գիտության եւ տեխնոլոգիայի հանձնաժողովը որեւէ ապացույց չունի այս տեսության օգտին: «Այն (տեսությունը) քիչ հավանական է թվում: Դուք ունեք վիրուս, որը, ինչպես կարծում եք, գալիս է էկզոտիկ կենդանիներից, իսկ կա վայրի կենդանիների շուկա. սա ամենանորմալ բացատրությունն է»: Հարցին՝ արդյոք Ուհան լաբորատորիայում հայտնաբերված Covid-19-ի նմուշը կարող էր բռնկման պատճառ դառնալ՝ Գլազգոյի համալսարանի վիրուսային գենոմիկայի եւ բիոինֆորմատիկայի ամբիոնի վարիչը պատասխանել է. «Ոչ, դա բացարձակապես անհնար է»:
Ըստ նրա՝ սա մասամբ որպես շարժիչ ուժ է ծառայել դավադրության այս տեսություններից որոշների համար: «Իրականում դրա ապացույց չկա: Մենք բոլորս կարող ենք զվարճանալ դավադրության տեսությամբ, բայց պետք է ապացույցներ ունենանք»: Covid-19-ը անկանխատեսելիորեն տարբերվում է նրանից, ինչ հայտնաբերվել էր: «Չեմ կարծում, որ մենք բավականաչափ խելացի ենք այս վիրուսը ստեղծելու համար. այն չափազանց եզակի է»: