Բուլղարիան հարեւան Հունաստանի եւ Սերբիայի հետ պայմանավորվել է ուղեւորությունների որոշ սահմանափակումներ թուլացնելու մասին
Բուլղարիան հարեւան Հունաստանի եւ Սերբիայի հետ պայմանավորվել է ուղեւորությունների որոշ սահմանափակումներ թուլացնելու մասին, հաղորդում է Reuters-ը:
Բուլղարիան փակել է իր սահմանները մարտի կեսերից: Երկիրը սկսել է թուլացնել սահմանափակումները, քանի որ նոր վարակների թիվը նվազել է:
Բուլղարիայում գրանցվել է վարակման 2259, մահվան 112 դեպք:
Բուլղարիայի իշխանությունների խոսքով՝ ճանապարհորդները պետք է սահմանին փաստաթուղթ լրացնել այն մասին, որ նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չկան:
Այժմ Բուլղարիան բանակցություններ է վարում Ավստրիայի եւ Գերմանիայի հետ: