Արջը հետապնդել է էգ արջին՝ ձագի հետ միասին, խլել մորից ձագին և այնուհետև կերել նրան
Ներտեսակային գիշատչությունը կամ հաննիբալությունը հանդիպում է կենդանիների ավելի քան 1300 տեսակների շրջանում, որոնց թվում են ինչպես ձկներն ու միջատները, այնպես էլ կաթնասունները, ինչպես շները կամ կապիկները: Ալյասկայի գիտահետազոտական կենտրոնից (Alaska Science Center) Սթիվեն Ամսթրուփի անցկացրած հաննիբալիզմի հետազոտություններից մեկը սպիտակ արջերի շրջանում 2004 թվականից սկսած համանման դեպքեր է դիտարկել Բոֆորտի ծովի հարավային ափերին, փոխանցում է Nat-geo-ն:
Նշելով, որ տարեցտարի մեծահասակ առաձնյակների զոհն են դառնում ավելի շատ ձագեր՝ գիտնականը մեղավոր է համարում գլոբալ տաքացումը, որի հետևանքով նկատելիորն նվազել է սառույցի մակերեսը: Մինչդեռ արջերն իրենց սնունդը հայթայթում են դրա տակ կամ փոկ են որսում, որոնք պառկած են սառած մակերեւույթին:
Այս եզրակացությունը հաստատում են հաջորդած շատ հետազոտություններ: Իսկ վերջերս National Geographic-ի արկտիկական արշավախմբի անդամներին հաջողվել է դառնալ արյունահեղ որսի վկաները: Ցնցող տեսահոլովակում, որը նկարահանվել է դեպքի վայրում, արջը հետապնդում է էգ արջին՝ ձագի հետ միասին, խլում է մորից ձագին և այնուհետև ճաշկերույթ սկսում:
Մասնագետները պարզաբանում են, որ վայրի բնության աշխարհում վարքագծի նման մոդելը կարող է բնական ընտրության գործիքներից մեկը լինել: Սնունդի սովորական աղբյուրների անհետացման դեպքում գիշատիչն օրինաչափորեն իր ուշադրությունը դաձնելու է ցանկացած հասանելի օբյեկտի վրա: Իսկ ուտելով իր տեսակի ներկայացուցչին՝ նա միաժամանակ նվազեցնում է մրցակիցների թիվը:
Որպես արդյունք՝ հաննիբալիզմը որսագողության եւ նավթի արտահոսքերի հետ միասին ազդում է սպիտակ արջերի պոպուլյացիայի թվաքանակի վրա: Բնության պահպանության միջազգային միության տվյալներով՝ հիմա աշխահում կա մոտ 30 հազար առանձնյակ, տեսակին շնորհվել է «խոցելիի» կարգավիճակ: Եթե բնապահպանական վիճակը չբարելավվի, ապա արդեն երեք սերունդ հետո (34,5 տարի) մոլորակի վրա սպիտակ արջերի թիվը 30 տոկոսով կնվազի: