ԱՀԿ ղեկավարը խոստանում է «հարմար պահին» սկսել COVID-19 համավարակին կազմակերպության արձագանքի քննությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակին ԱՀԿ արձագանքի անկախ քննությունը կսկսի «ամենահարմար պահին», փոխանցում է AP-ն:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գերեյեսուսը պարտավորություն է ստանձնել այն բանից հետո, երբ անկախ խորհրդատվական հսկիչ մարմինը հրապարակել է իր առաջին միջանկյալ զեկույցը հունվարից ապրիլ COVID-19-ին ԱՀԿ արձագանքի մասին:
11-էջանոց հաշվետվության մեջ բարձրացվել են այնպիսի հարցեր, ինչպես ԱՀԿ նախազգուշացումների համակարգի արդյունավետությունը աշխարհին բռնկումների մասին իրազեկելու համար, եւ առաջարկվում է, որ անդամ պետությունները, հավանաբար, ստիպված կլինեն «վերագնահատել» ԱՀԿ դերը երկրներին հանձնարարականներ տրամադրելու գործում:
Խորհրդատվական մարմնի քննարկումը եւ հանձնարարականները, ըստ երեւույթին, հազիվ թե հանդարտեցնեն Միացյալ Նահանգների վարչակազմին, որը խստորեն քննադատում է ԱՀԿ-ին՝ կապված համաճարակին արձագանքի հետ: