Սոցիալական հեռավորությո՞ւն, ոչ, չենք լսել. հսկայական հերթեր ՃՈ բաժանմունքների առջեւ
Facebook-ի հայկական տիրույթում օգտատերերը ակտիվորեն հրապարակում են Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների առջեւ հսկայական հերթերի լուսանկարներ։
Մեծ հերթերում, ինչպես երեւում է լուսանկարներում, բացարձակ չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։
«Արդյունքները պարզ կլինեն երկու շաբաթվա ընթացքում»,- կատակում են լուսանկարները մեկնաբանողները։
Նշենք, որ այսօրվանից հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատում են նաեւ առանց նախնական առցանց հերթագրման։