Մերկելն աշխարհի երկրներին կոչ է արել միասին աշխատել՝ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխարհի երկրներին կոչ է արել միասին աշխատել՝ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու համար, փոխանցում է AP-ն:
Առողջապահության համաշխարհային ասամբլեայի տարեկան նստաշրջանին նվիրված տեսաուղերձում Մերկելը նշել է, որ «ոչ մի երկիր միայնակ չի կարող լուծել այդ խնդիրը»: Նա աջակցություն է հայտնել համավարակի դեմ պայքարին ուղղված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերին, սակայն հավելել է, որ երկրները պետք է «աշխատեն ընթացակարգերի կատարելագործման» ուղղությամբ գլոբալ մարմնում եւ կայուն ֆինանսավորում ապահովեն: