Քանի՞ միավոր տրանսպորտ է աշխատելու, որպեսզի հնարավոր լինի կատարել կանգնած ուղեւոր չփոխադրելու պարետի պահանջը
Երևանում այսօր 150 միավոր շարժակազմ է դուրս բերվել, նաև մասնավոր ուղևորափոխադրողներ են շարժակազմ դուրս բերել տրանսպորտի գործունեությունը ապահովելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ասուլիսի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Հարցին, թե ինչպես են կազմակերպվելու ուղևորափոխադրումները, եթե պարետի որոշմամբ չի թույլատրվում կանգնած ուղևոր տեղափոխել, իսկ մինչ այդ Երևանի տրանսպորտը գործել է ծանրաբեռնված, նա արձագանքեց.
«Հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղեւորահոսք կունենանք Երևանում, որովհետև սա տարվա այն ժամանակն է, երբ ուղևորահոսքը մոտ 30 տոկոսի չափով նվազում է՝ հաշվի առնելով, որ դպրոցներն ու ուսումնական հաստատությունները փակված են լինում: Այս մի քանի օրվա ընթացքում երբ հասկանանք ուղևորահոսքը որքան է, նոր ինչ-որ միջացառումներ կձեռնարկենք»: