Բունդեսլիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների հավաքականը
Transfermarkt-ը ներկայացրել է Գերմանիայի առաջնությունում հանդես եկող Մ-21 տարեկան ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:
Հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի հարձակողական կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն է (117 միլիոն եվրո):
Դարպասապահ՝ Մարկուս Շուբերտ («Շալկե 04», 1.8 միլիոն եվրո)
Պաշտպաններ՝ Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 45 միլիոն եվրո), Իբրաիմա Կոնատե («Լայպցիգ», 40.5 միլիոն եվրո), Դայո Ուպոմեկանո («Լայպցիգ», 45 միլիոն եվրո), Աչրաֆ Հակիմի («Բորուսիա Դ.», 54 միլիոն եվրո)
Կիսապաշտպաններ՝ Էսեկիել Պալասիոս («Բայեր Լևերկուզեն», 22.5 միլիոն եվրո), Ուեսթոն Մակկենի («Շալկե 04», 20 միլիոն եվրո), Կայ Հավերց («Բայեր Լևերկուզեն», 81 միլիոն եվրո)
Հարձակվողներ՝ Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ.», 117 միլիոն եվրո), Լեոն Բեյլի («Բայեր Լևերկուզեն», 29.5 միլիոն եվրո), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դ.», 72 միլիոն եվրո)