Հաքերները բացահայտել են Թրամփին ենթադրաբար վարկաբեկող նյութերի մի մասը․ Forbes
Հաքերները կոտրել են փաստաթղթերի մի մասը, որը իբրեւ կարող է խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերընտրվել նոյեմբերին երկրորդ ժամկետով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Forbes-ին։
Աղբյուրների տեղեկություններով՝ REvil անունը կրող հաքերների խումբը, ենթադրաբար, ստացել է գաղտնի տվյալներ՝ կոտրելով Նյու Յորքից փաստաբանական գրասենյակի տվյալների բազան, որը ղեկավարում է Ալեն Գրաբմենը։ Այդ ընկերությունը եւ Գրաբմենը կապ չունեն Ամերիկայի առաջնորդի հետ։
Անցած շաբաթ հաքերները շորթել են 21 մլն դոլար փաստաթղթերի համար, որոնք վարկաբեկում են այնպիսի կատարողների, ինչպես Լեդի Գագա-ն, Մադոննան, Մերայա Քերին, U2 խումբը եւ այլ արտիստները, որոնք այդ փաստաբանական ընկերության հաճախորդ են։ Այնուհետեւ կիբեր-հանցագործները պահանջել են 42 մլն դոլար՝ սպառնալով հրապարակել Թրամփին վարկաբեկող նյութեր։
Գրաբմենը տեղեկացրել է Forbes-ին, որ ստացել է ծածկագրված նյութերի հղումները, որտեղ հաքերները տեղադրել են վարկաբեկող նյութերի մի մասը, եւ մուտքի գաղտնաբառերը։ Բոլոր ուղարկված հղումներում հիշատակվում է Թրամփը, սակայն դրանցում վարկաբեկող որեւէ տեղեկատվություն չկա, գրում է թերթը։