«Ալ-Նուսրա»-ի ահաբեկիչները գնդակոծել են Իդլիբի բնակավայրերը
«Ջեբհաթ ալ–Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը գնդակոծել է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող բնակավայրերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՍԱՀ-ում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար կոնտր-ծովակալ Օլեգ Ժուրավլյովը:
«Ջեբհաթ ալ–Նուսրա» ահաբեկչական կազմակերպության դիրքերից Իդլիբ նահանգի Մահարեթ-Մուհոս բնակավայրի գնդածոկման երկու դեպք է արձանագրվել, Դադիհ բնակավայրի ուղղությամբ՝ մեկ»,- ասել է Ժուրավլյովը:
Կոնտր-ծովակալի խոսքով, անցած օրվա ընթացքում Թուրքիայի կողմից վերահսկվող ապօրինի զինված խմբավորումների կողմից գնդակոծության դեպքեր չեն գրանցվել:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը շարունակում է պարեկություն իրականացնել Հալեպում և Հասեկում: