Ռուսաստանն այնպիսի զենք ունի, որից ոչ մի երկիր չունի. Պուտին
Ռուսաստանն այնպիսի զենք ունի, որից ոչ մի այլ երկիր աշխարհում չունի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա, Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում: Հարցազրույցի ամբողջական տարբերակը կներկայացնի «Ռոսիա-1» հեռուստաալիքը:
«Դա միանգամայն անհնար կլիներ: Բայց մենք դա արեցինք: Նման հաջողությունների հնարավոր չէր լինի հասնել առանց «հիմնարար գիտության, գիտական դպրոցների և ինժեներական անձնակազմի»,- ասել է նախագահը հարցազրույցում:
Ըստ «Կոմերսանտի» հրապարակման, ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցում երկրների առաջնորդները քննարկել են սպառազինության վերահսկման հարցերը, և Թրամփը կոչ է արել Ռուսաստանի նախագահին կանխել «սպառազինության թանկարժեք մրցավազքը»:
Ռուսաստանը Միացյալ Նահանգներից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում զենքի խոշորագույն արտադրողների վարկանիշում: Նման ցուցակ ամեն տարի կազմվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) կողմից: