Transfermarkt․ Ազատ գործակալ դառնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
Transfermarkt-ը ներկայացրել է այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակ ստացող ուժեղագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ նշելով նաեւ խաղացողների տրանսֆերային գինը։
Դարպասապահ․ Վալտեր Դանիել Բենիտես («Նիցա», 27 տարեկան, 8 միլիոն եվրո)։
Պաշտպաններ․ Լեյվեն Կուրզավա (ՊՍԺ, 27 տարեկան, 12 միլիոն եվրո), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ», 33 տարեկան, 14,5 միլիոն եվրո), Մալանգ Սառ («Նիցա», 21 տարեկան, 16 միլիոն եվրո), Թոմա Մենյե (ՊՍԺ, 28 տարեկան, 24 միլիոն եվրո)։
Կիսապաշտպաններ․ Ջակոմո Բոնավենտուրա («Միլան», 30 տարեկան, 9,5 միլիոն եվրո), Ռայան Ֆրեյզեր («Բորնմութ», 26 տարեկան, 17,5 միլիոն եվրո), Վիլիան («Չելսի», 31 տարեկան, 22,5 միլիոն եվրո), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի», 34 տարեկան, 12 միլիոն եվրո)։
Հարձակվողներ․ Դրիս Մերտենս («Նապոլի», 33 տարեկան, 20 միլիոն եվրո), Էդինսոն Կավանի (ՊՍԺ, 33 տարեկան, 20 միլիոն եվրո)։