Այսօր Էլեկտրակապի եւ տեղեկատվական հանրության համաշխարհային օրն է
Էլեկտրակապի եւ տեղեկատվական հանրության համաշխարհային օրը (World Telecommunication and Information Society Day) սահմանվել է 2006-ի մարտին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձեւով եւ ամեն տարի նշվում է մայիսի 17-ին։
Այս օրը բոլոր ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների, ինտերնետ–պրովայդերների, վեբ-դիզայներների, համացանցային պարբերականների խմբագիրների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բոլոր մարդկանց մասնագիտական տոնն է։
Այս տոնի նպատակը հանրություններին եւ երկրներին ինտերնետի ու տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման, ինչպես նաեւ «թվային խզման» հաղթահարման ուղիների հնարավորությունների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստելն է։