Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆարֆանը վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել ռուսական Պրեմյեր լիգայում։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 35-ամյա պերուացի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանի թեստի պատասխանը դրական է, հաղորդում է Sports.ru-ն՝ հղում անելով bazabazon-ին։ Ֆուտբոլիստի մոտ թոքաբորբ է։
Ֆարֆանը մարտի 22-ից եղել է ինքնամեկուսացած։ «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Անատոլի Մեշչերյակովը հաստատել է տեղեկությունը։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Ռուսաստանի առաջնությունը պետք է վերսկսվի հունիսի 21-ին։