Air Canada ավիաընկերությունը աշխատակիցների թիվը 60%-ով կկրճատի
Կանադական խոշորագույն Air Canada ավիաընկերությունը հայտարարել է, որ աշխատակիցների թիվը 60%-ով կրճատելու որոշում է կայացրել՝ միջոցները խնայելու եւ թրաֆիքի կրճատման պայմաններում ծանրաբեռնվածությունը բաշխելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ընկերության գնահատմամբ, 38 000 աշխատակիցներից կտուժեն 19 000-22 800-ը: Նրանց բոլորին էլեկտրոնային փոստով այս մասին ծանուցվել է:
Կառավարությունը զանգվածային կրճատումների է գնում համընդհանուր մեկուսացման պատճառով: Մարդիկ սկսել են ավելի քիչ թռչել ինքնաթիռներով։ Air Canada-ի չվերթների թիվը կրճատվել է 95%-ով, ընկերության ինքնաթիռներից 225-ը պարապ են:
Կրճատումները կսկսվեն հունիսի 7-ին:
Կանադայի Պետական ծառայողների միությունը (CUPE) հայտարարել է, որ ինքը Air Canada-ի հետ մեղմացման հետեւանքների եւ այլ հարցերի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլում է։
Ընկերության ուղեկցորդների շահերը պաշտպանող արհմիությունը կխնդրի նրանց կրճատել աշխատանքային օրը, մինչեւ երկու տարի ժամկետով արձակուրդ ուղարկել կամ հեռացնել՝ թռիչքի արտոնություններ տրամադրելով։
COVID-19 կորոնավիրուսի համավարակը փաստացի դադարեցրել է օդային փոխադրումները: Ամբողջ աշխարհում չեղարկվել են աննախադեպ թվով թռիչքներ: Ավիաընկերությունները ստիպված են իրենց վնասների փոխհատուցման ուղիներ փնտրել: