Խոշոր ու շղթայական ավտովթար Երեւանում. «Թոխմախի Գայի ՄՌՈ»-ի մոտ բախվել են 5 մեքենա
Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի Գայի ՄՌՈ»-ի դիմաց, բախվել են BMW մակնիշի 36 GF 643 համարանիշի, Toyota Camry մակնիշի 36 PՏ 745 համարանիշի, LADA 4X4 մակնիշի 35 AN 176 համարանիշի, Mercedes մակնիշի 51 GG 500 համարանիշի և Renault մակնիշի 35 ZC 616 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է հրամանատար Վրույր Գաբրիելյանը։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։