Բրազիլիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել նշանակվելուց մեկ ամիս անց
Բրազիլիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել նշանակվելուց մեկ ամիս անց այն բանից հետո, երբ նախագահ Ժայիր Բոլսոնարուն ուժեղացրել է ճնշումները, որպեսզի ընդլայնի հակամալարիական քլորոքին դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսով պացիենտների բուժման համար, հաղորդում է AP-ը:
Առողջապահական հարցերով խորհրդական, օնկոլոգ, բժիշկ Նելսոն Թեյչը աշխատանքի էր անցել ապրիլի 17-ին:
Նախկին նախարար Լուիս Էնրիկե Մանդետան եւս մերժում էր քլորոքինի օգտագործումը:
Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 15 000 մարդ, չնայած նրան, որ որոշ փորձագետներ կարծում են, որ այդ թիվը զգալիորեն շատ է:
«Կյանքը կազմված է ընտրությունից, եւ ես այսօր որոշեցի հեռանալ»,-լրագրողներին հայտնել է Թեյչը:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը թույլատրել է օգտագործել քլորոքինը պացիենտների համար, որոնք հոսպիտալացվել են ծանր վիճակում:
Բոլսոնարուն հայտնել է, որ մարտի վերջին երկրի բանակային քիմիական եւ դեղագործական լաբորատորիան մեծացրել է քլորոքինի արտադրությունը: