Արցախում հնարավոր կլինի նոր կորոնավիրուսի թեստավորում իրականացնել (Տեսանյութ)
Արցախի Հանրապետությունում բազմապրոֆիլ լաբորատորիա է ստեղծվում, վերանորոգման աշխատանքներն ավարտվում են: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:
Արդեն տեղում է նաև անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը: Բազմապրոֆիլ լաբորատորիան հնարավորություն կտա նոր կորոնավիրուսի թեստավորումն իրականացնել Արցախում: